Մշակույթ
«Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցում մասնակի փլուզում է եղել
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միջոցներ է ձեռնարկում փլուզված հատվածը վերականգնելու, ինչպես նաև հետագա փլուզումը կանխելու ուղղությամբ։

Ռուսաստանում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջազգային փառատոն
Հինգ օր շարունակ Եկատերինբուրգ քաղաքում հնչել են Արամ Խաչատրյանի սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները՝ ընդգրկելով մեծանուն կոմպոզիտորի ամբողջ ստեղծագործական ուղին` սկսած ուսանողական տարիներից մինչև նրա վերջին՝ ալտի համար գրված սոնատը:

ԿԳՄՍ նախարարը Դիլիջանում այցելել է թանգարաններ
ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան և հետևել թանգարանում ընթացող նորոգման, ամրակայման ու վերականգնման աշխատանքներին, որոնք, ըստ նախնական ծրագրի, կավարտվեն 2024 թվականին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքների որակյալ ու ժամանակակից չափորոշիչներին համապատասխան իրականացումը:

Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումներ կանցկացվեն նաև Սյունիքում
Պետական աջակցությամբ տարբեր ծրագրեր կիրականացվեն ինչպես արտերկրում, այնպես էլ ՀՀ մարզերում:
ՉԺՀ «Ֆուցզյան» թանգարանում բացվել է «Հայացք Արարատից» ցուցահանդեսը
Մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրը, Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցանմուշներով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ֆուցզյան նահանգի «Ֆուցզյան» թանգարանում բացվել է «Հայացք Արարատից» ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է ըստ «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ի, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Ֆուցզյան թանգարանի միջև կնքված պայմանագրի: