Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023

USD387.50

EUR405.22

RUB3.95

Երևան 13 ℃

Рус Eng

Աստվածընկալ վանական համալիրի վերականգնման նախագիծն արժանացել է հավանության

Մշակույթ

17 Մայիսի, 17:45

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանական համալիրում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի ութերորդ արտագնա նիստը:

Նիստում քննարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանական համալիրի 5-րդ դարի մատուռի վերականգնման էսքիզային նախագիծը: Ճարտարապետը մանրամասն ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ փլուզված մատուռը հնարավոր է հիմնովին վերականգնել պահպանված հանգուցային քարերի հիման վրա:

Խորհրդի անդամները տեղում հանգամանորեն ուսումնասիրել են հուշարձանը, ներկայացրել իրենց դիտողություններն ու առաջարկությունները և հավանության արժանացրել նախագիծը:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը