Երևանի ընտրություններ - 2023

Երևանի բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա վերահաշավարկի վիճակահանություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանությունը։ Հիշեցնում ենք, որ ԸԸՀ նիստերը հեռարձակվում են ԿԸՀ կայքում։  Միևնույն ժամանակ նույն նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կանրադառնան վերահաշվարկի դիմումներին։

Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1 մասի համաձայն, բոլոր ընտրատարածքաներում տեղի կունենա առնվազն երեք տեղամասի արդյունքների պարտադիր վիճակահանություն։

Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն, վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 14։00-ին և կավարտվեն սեպտեմբերի 22-ին ժամը 14։00-ին։

Վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա լինել յուրաքանչյուր կուսակցությունից մեկական վստահված անձ և թեկնածու, ինչպես նաև դիտորդական առաքելության և ԶԼՄ ներկայացուցիչներ։ Վերահաշվարկի աշխատանքները ևս կհեռարձակվեն ԿԸՀ կայքում։