Երևանի ընտրություններ - 2023

Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկ կանի նաև 10/26 տեղամասում

ԿԸՀ վերահաշվարկի մեկ դիմում է եղել՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից, կապված 8/1 տեղամասի հետ. այս մասին Radar Armenia-ին հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։

Բացի այդ, վերջնաժամկետի ավարտից՝ ժամը 11-ից հետո, «Մայր Հայաստան» դաշինքն է վերահաշվարկի դիմում ներկայացրել թիվ 10 տեղամասային հանձնաժողով, բայց քանի որ ժամկետն արդեն ավարտված է եղել, որպես դիմում չի մուտքագրվել։ 

«Անկախ ամեն ինչից՝ թիվ 10 ընտրատարածքային տեղական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ 10/26 տեղամասում վերահաշվարկ կիրականացնի»,- նշեց նա։