Երևանի ընտրություններ - 2023

ՔՊ-ն վերահաշվարկի դիմում չի ներկայացրել

ՔՊ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ իրենք ԿԸՀ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերահաշվարկի դիմում չեն ներկայացրել։

«Սիրելի քաղաքացիներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ վերահաշվարկի դիմում չի ներկայացրել։ Մամուլում առկա տեղեկատվությունը և, բնականաբար, դրա հիման վրա կատարվող «վերլուծությունները» ՍԽԱԼ են»,- հայտնել է նա։