Երևանի ընտրություններ - 2023

«Կա երկու տարբերակ». Հայկ Մարությանի առաջարկն ընդդիմադիր ուժերին

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ներկայացնող Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է իր առաջարկը մյուս քաղաքական ուժերին։ 

«Քանի որ ընդդիմադիր 4 ուժերն ունեն գաղափարական և քաղաքական տարածայնություններ, առաջարկում ենք մենք առաջադրենք քաղաքապետի թեկնածու, խոսքը՝ իմ մասին է։ Մյուս ընդդիմադիր ուժերն առանց որևէ կոալիցիա կազմելու, առանց նախապայմանների գան և քվեարկեն իմ օգտին»,- նշել է Մարությանը։

Երկրորդ տարբերակն այն է, որ եթե ընդդիմադիր ուժերը կարողանում ընտրել քաղաքապետ, տեղի ունենան նոր քաղաքային ընտրություններ։

«Վերահաստատում եմ մեր դիրքորոշումը՝ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում ենք»,- հավելել է նա։