Երևանի ընտրություններ - 2023

Անցողիկ շեմը հաղթահարած ուժերի՝ առաջիկայում կայացվելիք որոշումներից է նաև կախված լինելու Երևանի և Հայաստանի ապագան. Գալջյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի երևանցիներ, չնայած բազմաթիվ կասկածների և անհիմն մեղադրանքների կապված վարչական ռեսուրսի չարաշահումից ընդհուպ մինչև ընտրակեղծիքներ Երևանի ավագանու ընտրությունները անցան ազատ և արդար մթնոլորտում: Քաղաքական ուժերից, որևէ մեկին չի հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել Երևանի ավագանիում:

Անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի առաջիկայում կայացվելիք որոշումներից է նաև կախված լինելու Երևանի և Հայաստանի ապագան:

Շնորհակալություն եմ հայտնում մեր օգտին տրված յուրաքանչյուր քվեի և ընտրություններին մասնակցելու համար»: