Երևանի ընտրություններ - 2023

Կա սուտ, կա մեծ սուտ և կա սոցիոլոգիա. «Գելափի» տվյալների հետքերով (ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ)

Հայտնի խոսքն ասում է. «Կա սուտ, կա մեծ սուտ և կա սոցիոլոգիա»։

Երևանի ավագանու ընտրություններից առաջ MPG/Gallup International Association-ը սեպտեմբերի 15-ին՝ ընտրություններից 2 օր առաջ, հրապարակել էր սոցհարցումների տվյալներ։ Հայկական իրականությունում սոցիոլոգիական հարցումների նկատմամբ միշտ եղել է թերհավատ։ Այդ հանգամանքը պայմանավորված է եղել ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ իրողություններով։ Թերևս ամենաօբյեկտիվ իրողությունը հարցումների համարժեքությունն է ընտրությունների արդյունքներին։

Այս կազմակերպության հրապարակած տվյալները նախկինում գրեթե երբեք համընկնում չեն ունեցել արձանագրված արդյունքների հետ, և անգամ հակառակը՝ շեղումը եղել է բավականին մեծ։ Ավագանու այս ընտրությունները նույնպես տեղավորվեցին վերոնշյալ օրինաչափության մեջ։ Ստորև ներկայացնում ենք 2023թ. Երևանի ավագանու ընտրությունների և 2021թ. ՀՀ ԱԺ ընտրությունների շուրջ արված հարցումների և արդյունքների համեմատական պատկերը, որից պարզ է դառնում, թե ինչքան վստահելի են վերը նշված կազմակերպության հրապարակած տվյալները և որքանով են դրանք համարժեք եղել քվեարկության արդյունքներին։

  • 2023թ. Երևանի ավագանու ընտրություններ
  • 2021թ. ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ