Երևանի ընտրություններ - 2023

Ընտրությունների արդյունքների վերահաշվարկի դիմումների ընդունումը՝ այսօր

Երևանի ավագանու ընտրությունների մասնակից ուժերն այսօրվանից կարող են ԿԸՀ վերահաշվարկի դիմում ներկայացնել։

Դիմումների ընդունումն այսօր լինելու է 12։00-ից 18։00-ն, ինչպես նաև՝ շարունակվելու է վաղն առավոտյան 09։00-ից մինչև 11։00-ն։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացնել ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի վստահված անձինք։