Երևան

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ

Մայրաքաղաքում փոշու, ցեխի առկայությունը պայմանավորված է նաև շինհրապարակներում սահմանված չափորոշիչների խախտումներով ու ոչ պատշաճ կահավորմամբ:

Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շրջայցի ընթացքում արձանագրել է տարբեր խախտումներ:

Շինհրապարակներում փոշու արտանետումը բացառող սարքեր չեն օգտագործվել, ավազի կույտերը համապատասխան անթափանց թաղանթով ծածկված չեն եղել: