Երևան

«Ջրականգերը պայմանավորված են եղել թողունակությունը չբավարարելու և մաքրման աշխատանքների հետ». Արեյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով վերջին օրերին առատ տեղումներին, ասաց, որ դրանց արդյունքում քաղաքում խնդիրներ են եղել։ Այնուհետ խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց ստեղծված իրավիճակի մասին.

«Առատ տեղումները խնդիրներ են առաջացրել տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում: Պատճառներից մեկը հենց այդ հատվածում տեղումների ծավալն է, մյուսը՝ հեղեղատարների իսպառ բացակայությունն, օրինակ, Արշակունյաց պողոտայի աջակողմյան հատվածում: Ջրականգի պատճառների մեծ մասը պայմանավորված է եղել և՛ թողունակությունը չբավարարելու, և՛, իհարկե, մաքրման աշխատանքների հետ: Այս պահի դրությամբ խնդիր ունենք Վարդանանց-Խանջյան խաչմերուկում, որտեղ խափանվել է մակերևութային ջրերի հեռացման պոմպային ամբողջ համակարգը»,- ասաց նա։