Միջազգային

Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը

Աշխարհը ներկայումս բազմաբևեռ է, և դրա հենասյուներից մեկը Չինաստանն է, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Նա նշել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի նախորդ այցը Հունգարիա եղել է 20 տարի առաջ, և դրանից հետո շատ բան է փոխվել։

«Այն ժամանակ մենք ապրում էինք մի աշխարհակարգում՝ մեկ կենտրոնով, հիմա կան մի քանի կենտրոններ, և Չինաստանը դրանցից մեկն է։ Սա մի երկիր է, որն այժմ որոշում է համաշխարհային քաղաքական և տնտեսական գործընթացների ընթացքը»,- ասել է Օրբանը։

Նա ընդգծել է, որ Հունգարիան միշտ հավատարիմ է մնացել «մեկ Չինաստան» սկզբունքին։