Միջազգային

Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են

Իսլամաբադի Գերագույն դատարանը բավարարել է նախկին վարչապետ և ընդդիմադիր «Արդարության շարժում» կուսակցության առաջնորդ Իմրան Խանի կնոջ՝ Բուշրա Բիբիի միջնորդությունը՝ իրեն տնային կալանքից Ադիալա բանտ տեղափոխելու վերաբերյալ, որտեղ պահվում է նրա ամուսինը։ Այդ մասին հայտնում է «Dawn» թերթը։

Բուշրա Բիբին կալանքի տակ էր Իսլամաբադում գտնվող ընտանեկան նստավայրում։ Նա և Իմրան Խանը հունվարի 31-ին 14-ական տարվա ազատազրկման են դատապարտվել խարդախության և կեղծիքի համար՝ կապված կառավարության ստացած նվերների անօրինական վաճառքի հետ: Նվերները ստացվել էին Մերձավոր Արևելքի առաջնորդներից՝ 154 միլիոն ռուփի (գրեթե 2 միլիոն դոլար) ընդհանուր շուկայական արժեքով։