Մայիսի 8-24-ը Մոլդովայի և Ռումինիայի զինվորականները համատեղ «Գարնան քամի 2024» զորավարժություններ կանցկացնեն Ցինկու (Ռումինիա) ռազմական ուսումնական կենտրոնում։
Մոլդովայի ՊՆ հաղորդմամբ՝ դրանք իրականացվում են մարտավարական և օպերատիվ հմտությունների կատարելագործման, ինչպես նաև երկու երկրների զինված ուժերի փոխգործունակության բարձրացման նպատակով։