Միջազգային

ԱՄՆ-ն պատճառ չի տեսնում միջուկային ուժերի պատրաստվածությունը կարգավորելու համար

ԱՄՆ-ն պատճառ չի տեսնում կարգավորելու սեփական միջուկային ուժերի պատրաստվածությունը, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով ռուսական առաջիկա զորավարժությունները՝ ոչ ռազմավարական միջուկային զենքերի կիրառմամբ։ 

Նա նաև նշել է, որ նշաններ չեն տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում։