Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող Հունաստանի գլխավոր հյուպատոսի թիկնազորի կազմում գործող ոստիկանին:
Հունաստանի ընդդիմությունը միջադեպն աննախադեպ է անվանել և իր ԱԳՆ-ից պարզաբանումներ պահանջել:
Աթենքի դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ ոստիկանն, այնուամենայնիվ, ազատ է արձակվել Հունաստանի ԱԳՆ միջամտությունից հետո: Սոցցանցերում հրապարակել են այն պահը, երբ հույն ոստիկանին դուրս են հանում տաճարից և տանում։