Միջազգային

Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը

Դանիայում 50 տարվա ընթացքում առաջին անգամ փոփոխություններ են կատարվել աբորտ անելու կարգը սահմանող օրենքում:

Ըստ փոփոխության, այսուհետ 15 տարեկանից սկսած դեռահասները կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության։

Բացի այդ, Դանիայում հղիության ընդհատման ժամկետը ավելանում է մինչև 18-րդ շաբաթ: