Միջազգային

Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Գամբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովում։

Նա ներկաներին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին։

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանն աջակցում է տարբեր կրոնների և մշակույթների միջև ավելի հանդուրժող և կայուն աշխարհի կառուցմանը։

Նա նաև ասել է, որ երկիրն աջակցում է պաղեստինյան խնդրի լուծմանը՝ հիմնված «երկու պետություն» սկզբունքի վրա։