Միջազգային

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը բանակցություններից հետո լքել է Կահիրեն

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը լքել է Կահիրեն Գազայի հատվածում հրադադարի հաստատման շուրջ բանակցությունների հերթական փուլից հետո:

Խորհրդակցությունները շարունակելու համար ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները մոտ ապագայում կվերադառնան Կահիրե և գրավոր պատասխան կտան Եգիպտոսի կողմից առաջ քաշված վերջին հրադադարի առաջարկին: Առաջարկը ենթադրում է Գազայում արմատականների կողմից պահվող 20-40 պատանդի ազատ արձակում՝ անկլավում կրակի դադարեցման դիմաց: Ինչպես նշել է «Ալ-Կահիրա Ալ-Իհբարիա»-ի աղբյուրը, ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև համաձայնությունը, ամենայն հավանականությամբ, ձեռք կբերվի «առաջիկա մի քանի օրվա ընթացքում, չնայած առանձին վերապահումներին»: