Միջազգային

Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել

Միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտները 2024 թվականի առաջին եռամսյակում հասել են ռեկորդային 807,7 մլն դոլարի։ Այդ մասին հայտնել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը։

Հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում զբոսաշրջությունից ստացված եկամուտը գերազանցել է նախահամաճարակային 2019 թվականի I եռամսյակի մակարդակը 36,9%-ով, իսկ անցյալ տարվանը՝ 1,5%-ով (12,3 միլիոն դոլարով):