Միջազգային

ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է հարստացված ռուսական ուրանի ներկրումն արգելելու հարցը: ԱՄՆ ռեակտորների ուրանի վառելիքի մոտ 25%-ն ապահովում է Ռուսաստանը։ Այդ մասին գրում Է Bloomberg-ը։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի, էներգետիկայի նախարարության և ԱՄՆ վարչակազմի այլ մարմինների պաշտոնյաները բանակցություններ են վարում ռուսական ուրանի ներմուծումը սահմանափակելու շուրջ, ներառյալ՝ արգելքը: Սակայն այս հարցով դեռ ոչ մի որոշում չի կայացվել։