Միջազգային

Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է Եվրոպական և Եվրատլանտյան ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին․ այդ մասին Radar Armenia-ին հայտնի դարձավ տեղական լրատվամիջոցներից։

Վրաստանի ՆԳՆ-ից լրագրողներին հայտնել են, որ ակցիային մասնակցող Պետրիաշվիլին վարչական կարգով ձերբակալվել է մանր խուլիգանության և ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար:

Պետրիաշվիլին պետնախարարի պաշտոնը զբաղեցրել է 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի նոյեմբերը:

Վրաստանում երեկ ևս բողոքի ցույցեր են ընթացել ընդդեմ «օտարեկրյա գործակալների մասին» օրենքի․ խորհրդարանի շենքի մոտ ցույցերն ուղեկցվել են բախումներով։