Միջազգային

Դուբայի օդանավակայանը կընդլայնվի

Դուբայի իշխանությունները 128 մլրդ դիրհամ (34,8 մլրդ դոլար) կհատկացնեն քաղաքի հարավային մասում գտնվող Ալ Մաքթում միջազգային օդանավակայանում նոր ուղևորատար տերմինալի կառուցման համար: Այդ մասին հայտարարել է Դուբայի կառավարիչ, ԱՄԷ վարչապետ Շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը։