Միջազգային

«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժեզեպ Բորելը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտ չի նախատեսում և նշել է, որ Եվրոպան պետք է շարունակի ռազմական օգնություն տրամադրել Կիևին, թեև դա «թանկ է նստում» եվրոպացիների համար։

«Քանի որ խոստացել ենք աջակցել Ուկրաինային, պետք է շարունակենք աջակցել այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը, ցավոք, դա շուտ տեղի չի ունենա»,- ասել է Բորելը։ 

Նրա կարծիքով՝ զինված հակամարտությունը կարող է շարունակվել առնվազն մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները։

«Իսկ մենք զուգահեռ պետք է շարունակենք աջակցել Ուկրաինայի ժողովրդին, եվրոպացիները չեն մահանա Դոնբասի համար, բայց մենք կարող ենք օգնել ուկրաինացիներին հետագայում չզոհվել Դոնբասի համար», - ավելացրել է նա: