Միջազգային

Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից

Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից։ 26-ի առավոտյան Ադմիրալտեյսկի շրջանի ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Անգլիական պողոտայի թիվ 60 շենքի բնակարաններից մեկում մի տղամարդ փորձել է իրեն թունավորել՝ խմելով մեծ քանակությամբ հաբեր։

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները։ Սակայն երբ ոստիկանները սկսել են մուտք գործել բնակարան, տղամարդը բարձի տակից հանել է ատրճանակը և կրակել ՆԳՆ աշխատակցի վրա՝ վիրավորելով նրա ուսը։ Ի պատասխան՝ երկրորդ ոստիկանը կրակել է զինված տղամարդու վրա՝ սպանելով նրան։ Վիրավոր ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց։