Միջազգային

Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանին

Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նմանապես հոգ է տանում պաշտպանական արտահանման խթանմամբ: Այդ մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ պատասխանելով Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու պատճառով Ադրբեջանի քննադատության մասին հարցին։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բայց, բացի սրանից, մենք նաև իրականացնում ենք պաշտպանական արտահանման խթանման քաղաքականություն», - ասել է պաշտոնյան։