Միջազգային

«Հարցերը շատ զգայուն են». Պուտինը՝ տարածաշրջանային անվտանգության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին․

«Անկասկած, մենք կխոսենք տարածաշրջանում անվտանգության ապահովման մասին։ Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,- ասեել է նա։

Պուտինը նաև անդրադարձել է ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական հարաբերություններին. «Ռուս-ադրբեջանական առևտրային հարաբերություններն ակտիվորեն զարգանում են, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է 4 մլրդ դոլարի, իսկ ՌԴ ներդրումները Ադրբեջանի տնտեսության մեջ կազմել են 6 մլրդ դոլար»։ 

Պուտինը նաև նշել է, որ երկու երկրների հարաբերությունները «գտնվում են բարձր մակարդակի վրա և զարգանում են»․ «Ակտիվորեն աշխատում է միջկառավարական հանձնաժողովը, և համագործակցության շատ հետաքրքիր ուղղություններ կան՝ և տնտեսության իրական հատվածում, և կոոպերացիայում, և ենթակառուցվածքներում»։