Միջազգային

Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին․ «Ձեր բեղմնավոր ստեղծարար գործունեությունը, որն ուղղված է Հայաստանի համակողմանի զարգացման ապահովմանը, նրա սոցիալ-տնտեսական ներուժի զարգացմանը, քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը, ստացել է անվերապահ ժողովրդական աջակցություն», - ասված է շնորհավորական ուղերձում: 

«Անկեղծորեն համոզված եմ, որ տնտեսության մեջ տասնամյակների ընթացքում ձևավորված ամուր երկկողմ կապերը, մարդկային և հումանիտար սերտ շփումները կնպաստեն մեր երկրների առաջընթացին ու բարգավաճմանը, Մինսկի և Երևանի միջև փոխըմբռնման ամրապնդմանը», - ընդգծել Լուկաշենկոն: Լուկաշենկոն Խաչատուրյանին մաղթել է քաջառողջություն, խաղաղություն, բարեկեցություն, հաջողություն բոլոր նախաձեռնություններում և նախանշված ծրագրերի իրականացում: