Միջազգային

Samsung Pay-ը Ռուսաստանում չի աշխատի «Мир» քարտերով

Samsung ընկերությունը հայտնել է, որ 2024 թվականի ապրիլի 3-ից «Samsung Pay» վճարային հավելվածում «Мир» քարտերի ավելացումն ու օգտագործումը հասանելի չի լինի։

Միևնույն ժամանակ, «Samsung Pay» հավելվածում ակումբային/մշտական հաճախորդների քարտերի ավելացման և օգտագործման ֆունկցիոնալությունը կաշխատի առանց փոփոխությունների: