Միջազգային

«Ստեփանակերտ տանող ճանապարհն այժմ փակ է»․ Դըկոտինյի

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին գրառում է կատարել X-ի իր էջում՝ հիշեցնելով ԼՂ հայերի՝ հայրենիք վերադառնալու իրավունքի մասին:

«Ստեփանակերտ տանող ճանապարհն այժմ փակ է։ Լեռնային Ղարաբաղի 100,000 հայեր ստիպված են եղել լքել իրենց տները 9-ամսյա շրջափակումից և Ադրբեջանի դաժան հարձակումից հետո։

Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքն այսօր խախտված է»,- գրել է դեսպանը։