Միջազգային

Մոլդովայում արգելափակել են ռուսական «Sputnik» լրատվականի ալիքները

Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունը պահանջել է արգելափակել ռուսական պետական «Sputnik» գործակալության ռեսուրսները՝ ապատեղեկատվության դեմ պայքարի հիմքով։

Նշվում է, որ տեղեկատվական ու թվային հարթակների սահմանափակման հրամանն ուղարկվել է ցանցային պրովայդերներին և էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններին՝ Մոլդովայից օգտատերերի մուտքն այդ կայքեր անհապաղ արգելափակելու համար։