Միջազգային

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կկայանա դեկտեմբերի 26-27-ը՝ Սանկտ-Պետերբուրգում

ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին հայտնել Է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

«Հաջորդ շաբաթ նույնպես ոչ պակաս կարևոր հանդիպում Է՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը Սանկտ Պետերբուրգում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերով այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 26-27-ը։ Եվ մենք հույս ունենք, որ այն ևս լրացուցիչ ազդակներ կհաղորդի մեր համագործակցության ամրապնդմանը», - ասել Է Լեբեդևը Մինսկում ընթացող ԱՊՀ անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստոում։