Միջազգային

Տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների հակաօդային պաշտպանության կոմիտեի նիստ

ԱՊՀ-ի մասնակից երկրների Պաշտպանության նախարարությունների խորհրդին կից Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հարցերի համակարգող կոմիտեի նիստը տեղի կունենա ապրիլի 12-ին Ղազախստանի հարավի Շիմքենդ քաղաքում: Ապրիլի 11-ին այդ մասին հաղորդել Է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ 

Կոմիտեի աշխատանքին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակություններն, ինչպես նաեւ ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի եւ ԱՊՀ-ի պետությունների պաշտպանության նախարարությունների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները, պաշտպանա-արդյունաբերական համալիրի եւ ՀՕՊ-ի խնդիրների հետազոտման բնագավառի եւ զինվորական կադրերի պատրաստման կազմակերպությունների ներկայացուցիչները:

ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի տեղեկատության համաձայն՝ ապրիլի 12 – 14-ը Շիմքենդում նաեւ կկազմակերպվի ԱՊՀ-ի մասնակից երկրների հակաօդայտին պաշտպանության միացյալ համակարգի «Տարածաշրջանային անվտանգություն – 2022» միացյալ համակարգչայն հրամանատարական-շտաբային վարժանք: