Միջազգային

ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Դուշանբեում

ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհուրդը նախատեսված է անցկացնել մայիսի 13-ին Դուշանբեում։ Նախարարներն ի թիվս այլ հարցերի կքննարկեն նաև իրավիճակն Ուկրաինայում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը։ «ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, ավանդույթի համաձայն, տեղի է ունենում տարեկան երկու անգամ։ Առաջիկա հանդիպումը նախատեսված է Դուշանբեում, հավանաբար մայիսի 13-ին։ Աշնանային նիստը՝ Նուր Սուլթանում, հոկտեմբերի 13-ին»,- ասել է Եվդոկիմովը։

«Ենթադրվում է, որ նախարարները կարծիքներ կփոխանակեն համագործակցության շրջանակում փոխգործակցային հարցերի լայն շրջանակի շուրջ, կքննարկեն միջազգային և տարածաշրջանային հրատապ թեմաներ, ներառյալ, հասկանալի է, իրավիճակն Ուկրաինայում»,- ավելացրել է Եվդոկիմովը։