Հասարակություն

Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին․ Տիգրան Ավինյան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Մայիսի 9-ի առիթով ուղերձ է հղել։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր ոգեկոչման ու մեծարումի օր է։

Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը նաև մեր հազարավոր հայրենակիցների անմնացորդ նվիրումի շնորհիվ էր: Նրանց հերոսական պայքարն արդեն անկախ Հայաստանի ինքնիշխանության ու պայծառ ապագայի համար շարունակեցին մեր եղբայրները, հայրերն ու որդիները, ցավոք՝ նաև կյանքի գնով:

Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին։ Թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը»։