Հասարակություն

ՀՀ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Քեթի գյուղում տեղի ունեցած վթարից

Մայիսի 7-ին՝ ժամը 16:38-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քեթի գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ բախվել է երեք ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Nissan (վարորդ` Ա. Մ.), Volkswagen (վարորդ` Ս. Մ.) և VAZ (վարորդ` Կ. Կ.) մակնիշների ավտոմեքենաները:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ֆ. Կ.-ն (ծնված 1958 թ.), Լ. Մ.-ն (ծնված 1984 թ.), Ս. Մ.-ն (ծնված 2000 թ.), Մ. Մ.-ն (ծնված 2000 թ.) և Ք. Բ.-ն (ծնված 1981 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ Մ. Մ.-ի և Ք. Բ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Ֆ. Կ.-ն, Լ. Մ.-ն և Ս. Մ.-ն՝ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: