Հասարակություն

Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Րաֆու 115/4 հասցեի հարակից դաշտում ծառից կախված վիճակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները ծառից կախված հայտնաբերել են Երևանի բնակիչ 48-ամյա Կարեն Ա․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։