Հասարակություն

Մեկնարկել են «Eurowings» ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը

«Eurowings» ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.eurowings.com  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,-հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից: