Հասարակություն

«Բացառելու եմ չվերանորոգված որևէ բաժանմունքի առկայությունը»․ Ավանեսյան

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը: Այն կսպասարկի հիմնականում Երևանի բնակչությանը՝ տրամադրելով մասնագիտացված բուժօգնություն:
 
Բաժանմունքում արտահիվանդանոցային պայմաններում այցելուները կանցնեն անհրաժեշտ հետազոտությունները, կստանան խորհրդատվություն և բուժում: Առողջապահահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է բացման արարողությանը:

«Ինձ համար կարևոր է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար պատշաճ պայմանների ապահովումը, բուժանձնակազմի մասնագիտական զարգացումը, թվայնացումը, բուժծառայությունների որակը: Ես բացառելու եմ չվերանորոգված որևէ բաժանմունքի առկայությունը և ակնկալում եմ, որ մեկ տարվա մեջ կենտրոնում կունենանք միանման պայմաններ»,- նշել է նախարարը:
 
Անահիտ Ավանեսյանը, տնօրեն Արա Երեմյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել կենտրոնում. նրան ներկայացվել են ծառայություններն ու բուժանձնակազմի գործունեությունն առավել արդյունավետ կամզակերպելու նպատակով կատարվող փոփոխությունները:
 
Կառավարության աջակցությամբ բաժանմունքների վերանորոգումն ու վերազինումը կլինի փուլ առ փուլ։
 
Տարեսկզբից գործում է նաև «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի» նևրոտիկ բնույթի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման համար նախատեսված վերանորոգված բաժանմունքը: