Հասարակություն

«Գործի չբացահայտված լինելը շարունակում է մնալ սպառնալիք». Ա․ Քոչարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը գլխավոր դատախազին հարցրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և նախկին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, նաև՝ Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսման գործից։

«Այդ գործողությունը, որն իրականացվել է ԱԱԾ ղեկավարի նկատմամբ, դրա չբացահայտված լինելը մեր երկրի անվտանգության համար շարունակում է մնալ սպառնալիք»,- ասել է նա։

Դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ այդ գործը գաղտնիության որոշակի սահմանափակում ունի, դրա համար էլ դրա մասին հրապարակային տեղեկատվություն չի տարածվել. «Ձեր խոսքից հասկացա՝ Ձեզ այլ անուն է տրվել, քան այն անձի վերաբերյալ է, որ կա քրեական վարույթում»։