Radar Զրույց

«Վրաստանը հետաքրքրված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծով». Ջոնի Մելիքյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Օրբելի» կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանն է։ Նա անդրադարձել  է «Տարածաշրջանային նոր իրողություն և «Խաղաղության խաչմերուկ»» փորձագիտական համաժողովին, խոսել հայ - վրացական հարաբերությունների, ինչպես նաև «3+3» ֆորմատով հանդիպումներին Վրաստանի չմասնակցելու պատճառների և Հայաստանի՝ քաղաքական վեկտորը փոխելու մասին։

Մելիքյանի խոսքով՝ Վրաստանը հետաքրքրված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծով. 

«Վրաստանում ակտուալ են համարում Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը մաքսիմալ նվազեցնելը։ 

«3+3»-ը ետկոնֆլիկտային է, իսկ մենք ետպատերազմական շրջանում ենք։ 

Ադրբեջանը երկար տարիներ Վրաստանում հակահայկական տրամադրություններ էր ավելացնում։ 

Ետարցախյան պրոցեսները նոր մարտահրավերներ են առաջ քաշում Վրաստանի համար։ Չեմ բացառում, որ Հայաստանն ու Վրաստանը նոր փաստաթղթով կդառնան ռազմավարական գործընկերներ։ 

Արցախյան վերջին իրադարձությունները ցույց տվեցին թե՛ ռուսական, թե՛ եվրոպական ձախողումը»։

Մանրամասները՝ տեսանյութում