Radar Զրույց

«Ռուսներից ազդակներ կային, որ Ադրբեջանը ցանկանում է ռազմական լուծում տալ հարցին». Վլադիմիր Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը ԼՂ նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն է։ Նա խոսել է ԼՂ-ի անկման պատճառների, Արայիկ Հարությունյանի հրաժարականի, Ադրբեջանի հետ ինտեգրացիայի գնալու հարցում բնակչության և քաղաքական դերակատարների անհամաձայնության, ինչպես նաև Բաքվից Սամվել Շահրամանյանի հետ ԼՂ նախկին նախագահների կապի դուրս գալու մասին։

Նրա խոսքով՝ հուլիս-օգոստոս ամիսներին ռուսները ներկայացրել են, որ եթե չգնան ինտեգրացիոն պրոցեսներ, Ադրբեջանը դիմելու է ռազմական գործողությունների, և իրենք այդ պարագայում չեն կարողանա որևէ կերպ միջամտել․ «Ռուսներից ստանում էինք ազդակներ, զգուշացումներ, որ Ադրբեջանը ցանկանում է հարցին լուծում տալ ռազմական ճանապարհով։ Բնակչությունը և քաղաքական դերակատարները դեմ էին, որ զարգանան ինտեգրացիոն գործընթացներ։ Արցախից որևէ բան կախված չէր։ Արցախի նախկին նախագահները Բաքվից զանգել են Սամվել Շահրամանյանին։ Արցախի ներկա և նախկին իշխանություններն արել են այն մաքսիմալն, ինչ պետք է անեին»։

Մանրամասները՝ տեսանյութում