Radar Զրույց

«Ռուսաստանը պետք է հասկանա, որ Հայաստանի հետ այդ լեզվով չի կարելի խոսել». Հովսեփ Խուրշուդյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Ազատ քաղաքացի» հկ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն է։ Նա անդրադարձել է հայ-ռուսական ներկա հարաբերություններին, խոսել Արևմուտքի հետ Հայաստանի վարած քաղաքականության, ինչպես նաև դեկտեմբերին նախատեսված ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցության ռիսկերից։

Խուրշուդյանի խոսքով՝ Ռուսաստանը պետք է հասկանա, որ Հայաստանի հետ այդ լեզվով չի կարելի խոսել. 

«Պետք է Հայաստանը վարվեր այնպես, ինչպես միշտ վարվել է Ալիևը։ 

Պետք է ազատվել ռուսական լծակներից՝ 5-րդ շարասյունից մինչև գործակալական ցանց։ 

Ալիևը կգնա Սանկտ-Պետերբուրգ և ամեն ինչ կանի, որ հանդիպի Նիկոլ Փաշինյանին։ Պետք չէ գնալ Սանկտ Պետերբուրգ. սա անզգուշ քաղաքականություն է։ Ալիևը վերջնական որոշել է տեղավորվել ռուսական նավի վրա ու խնդիր է դրել Հայաստանին ևս բերել ռուսական նավի վրա։ 

Արցախի հարցի լուծումն այլ կերպ, քան Կոսովոյի սցենարն է, հնարավոր չէ։ 

Եթե Արևմուտքի դեմքը փրկելու գինը Հայաստանին զինելն է, թող փրկի իր դեմքը՝ մենք դեմ չենք։ 

Արևմուտքն Ալիևին ասել է՝ այն, ինչ արել ես Արցախում, չենք ընդունելու։ 

Օ՛Բրայենի այցից շատ բան է կախված. Ալիևի հոխորտանքներն իր դեմ են աշխատում։ 

Խաղաղություն հնարավոր է, եթե Հայաստանը վերականգնի ռազմաքաղաքական բալանսը տարածաշրջանում։ 

Արևմուտքում կասկածներ կան, որ կարող է կրկնվել 2013 թիվը, և 2-րդ անգամ խաբվել չի ուզում։ Եթե այս անգամ էլ Արևմուտքը խաբվի, Հայաստանի ապագան շատ վատն է լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում