Radar Զրույց

«Նաիրի Հունանյանին ասել են՝ կվերացնես ոչ միայն Վազգեն Սարգսյանին, այլև Կարեն Դեմիրճյանին». Հմայակ Հովհաննիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ԱԺ 2-րդ և 3-րդ գումարումների պատգամավոր, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։ 

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 24 տարի անց Հովհաննիսյանն անդրադարձել է ահաբեկչության մանրամասներին, խոսել իր վարկածի մասին, որը կարող է քննության առարկա դառնա, ինչպես նաև մանրամասն խոսել Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և Լեոնարդ Պետրոսյանի սպանության դրդապատճառների մասին։

Հովհաննիսյանի խոսքով՝ 1999թ․ հոկտեմբերի 27-ին «Օրինաց երկիր» խմբակցությունը և ՀՅԴ շատ անդամներ Ազգային ժողովի շենքում են եղել, բայց նիստերի դահլիճում չէին և չէին մասնակցում այդ կարևոր նիստին՝ այն դեպքում, երբ վարչապետ Վազգեն Սարգսյանը նոր էր վերադարձել ԱՄՆ-ից։ 

«Հոկտեմբերի 27»-ը ունի երկու շերտ՝ մեկը ներիշխանական, մյուսը՝ արտաքին քաղաքական»,- ասում է Հովհաննիսյանն՝ այն գնահատելով ահաբեկչության միջոցով պետական հեղաշրջում. 

«Հոկտեմբերի 27»-ի նման քաղաքական ահաբեկչություն հնարավոր չէր կազմակերպել դրսից, եթե իշխանության ներսում չլինեին շահագրգիռ օղակներ։ Պարզից էլ պարզ է, որ «Հոկտեմբերի 27»-ը КГБ-ական օպերացիա էր։ Նաիրի Հունանյանը եղել է ազգային անվտանգության գործակալ։ Նրա ԱԱԾ դոսիեն տեսել են Գագիկ Ջհանգիրյանն ու Վահան Շիրխանյանը՝ Քոչարյանի ներկայությամբ»։

Հայաստանի քաղաքագետների միության նախագահի խոսքով՝ Նաիրի Հունանյանը Դեմիրճյանին սպանել է պատվերով. «Նաիրի Հունանյանին ասել են՝ մենք կնպաստենք, որ վերացնես Վազգեն Սարգսյանին, բայց պիտի վերացնես նաև Դեմիրճյանին։ Իսկ դա արվել է իր կանտորայում՝ Ազգային անվտանգության նախարարությունում»։

Մանրամասները՝ տեսանյութում