Radar Զրույց

«Արծվաշենը գրեթե 44 կմ² է, իսկ ՀՀ-ի տարածքի անկլավները միասին` 45 կմ²». Ռուբեն Գալչյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։ Նա անդրադարձել է անկլավների թեմային, խոսել դրանց իրավական հիմքերի բացակայության, 1970-1975թթ. քարտեզներով սահմանազատում և սահմանագծում իրականացնելու, անկլավների առաջացման, ինչպես նաև դրանց ռազմավարական նշանակության ու փոխանակման հավանականության մասին։

Քարտեզագետի խոսքով՝ անկլավների վերաբերյալ որևէ փաստաթուղթ չկա, բայց ադրբեջանական անկլավների մասին խոսակցությունը սկսվել է վաղուց՝ 1930-ականներից. «Արծվաշենը գրեթե 44 կմ² է, իսկ ՀՀ-ի տարածքի անկլավները միասին` 45 կմ²», -ասում է Գալչյանը՝ հավելելով․ անկլավ կոչեցյալը Խորհրդային Միության ստեղծած պրոբլեմներից է. «1969-1970թթ. քարտեզներում անկլավները նշված են ադրբեջանական՝ առանց իրավական փաստաթղթերի։ Խորհրդային Միությունը 3 անկլավներից 2-ը տեղադրել է Հայկական ՍՍՀ-ի մայրուղիների վրա։ Եթե անկլավները տրվեն Ադրբեջանին, դրանք կարող են կտրել, հատել մայրուղիները։ Անկլավներն ստանալուց հետո Ադրբեջանը պահանջելու է միջանցք՝ իր երկրից դեպի անկլավ»։

Մանրամասները՝ տեսանյութում