Radar Զրույց

«Հայ-ռուսական հարաբերությունները մաքսիմալ անկեղծ են». Սոնա Ղազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։ Նա անդրադարձել է ԵԽԽՎ-ի ընդունած «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևին և համանուն խորհրդատվությանը, որով դատապարտվում են 2023թ․ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։ 

Նա խոսել է հայ-ռուսական հարաբերությունների, մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության, ինչպես նաև ԵԽ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի կարևոր շեշտադրումների մասին։

Պատգամավորի խոսքով՝ ԵԽԽՎ-ն իր բոլոր մեխանիզմները զետեղել է բանաձևում, իսկ ԼՂ էթնիկ զտման վերաբերյալ եվրոպական մայրաքաղաքները հստակ դիրքորոշում ունեն։ 

Խոսելով ԵԽ-ում Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի մասին՝ Ղազարյանը նկատեց, որ հոտնկայս ծափահարությունները գնահատական էին վարչապետի ելույթին։ 

Հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների մասին հարցին պատգամավորը պատասխանեց. «Հարաբերությունները մաքսիմալ անկեղծ են»։

Իսկ բրյուսելյան այցի վերաբերյալ Սոնա Ղազարյանը նշեց, որ պետք է փորձել բրյուսելյան հարթակում հաջողության հասնել. «Ցանկալի չէ ունենալ թղթի վրա խաղաղության պայմանագիր, որը հաջորդ օրը խախտվելու է»։

Մանրամասները՝ տեսանյութում