Radar Զրույց

«Կեղծում են. 141 մարդ «բերած» տնօրենը 43 հոգանոց աշխատակազմ ունի». Թագուհի Ղազարյան. Թագուհի Ղազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։ Նա անդրադարձել Երևանի ավագանու ընտրություններում դպրոցների, մանկապարտեզների, մշակութային այլ հաստատությունների աշխատակիցներին համակարգված կերպով քարոզարշավին մասնակից դարձնելու վերաբերյալ հրապարակումներին ու դրանք տարածելու միտումներին, պատմել՝ ինչպես է կապ հաստատել այն դպրոցների և կրթական հաստատությունների տնօրենների հետ, որոնց վերաբերյալ հրապարակումներ են եղել։

Ղազարյանը վստահեցնում է, որ իր թիմի կողմից մանկապարտեզների, դպրոցների աշխատակիցներին քարոզարշավին մասնակցելու հրահանգ չի եղել. «Հավաստիացնում եմ՝ առնվազն կենտրոնական շտաբի կողմից քարոզարշավին կազմակերպված բերելու հրահանգ չի եղել։ Մեր թիմը շահագրգռված է, որ կրթական հաստատությունները կազմակերպված ձևով ներգրավված չլինեն քաղաքական պրոցեսներին։ Չեմ հայտնաբերվել քարոզարշավին հրահանգված մասնակցելու այնպիսի դեպք, որի վերաբերյալ ԿԸՀ-ում պետք է վարույթ հարուցել»։

Անդրադառնալով կրթական հաստատությունների աշխատակիցների՝ կազմակերպված, հրահանգավորված և ուղղորդված կերպով քարոզարշավին մասնակցելու վերաբերյալ հրապարակումներին՝ պատգամավորը նկատեց. «Մամուլը գրել էր, որ կրթական հաստատություններից մեկից քարոզարշավին ներգրավված է եղել 141 մարդ, բայց երբ զանգեցի տնօրենին, զարմացավ ու նշեց, որ եթե անգամ ուզենար էլ, նման բան լինել չէր կարող, քանի որ իր աշխատակազմն ընդամենը 43 հոգի է»։

Մանրամասները՝ տեսանյութում