Radar Զրույց

«Իմ ձեռքերը մաքուր են. երբեք կոռուպցիոն գործընթացներում թաթախված չեմ եղել». Նորայր Նորիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar Զրույց» հաղորդաշարի շրջանակներում Երևանի փողոցներով շրջել և զրուցել ենք «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանի հետ։ 

Նա անդրադարձել է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, խոսել իրենց ծրագրերի, հետընտրական գործընթացների, ինչպես նաև քաղաքային իշխանությունը վերցնելով՝ ողջ երկրում իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ հայտարարությունների մասին։

Նորիկյանն ասում է, որ քաղաքականության մեջ զգում է, ինչպես ձուկը ջրում, ու գիտակցում է քաղաքապետի աշխատանքի պատասխանատվությունը․

«Երևանցիները որակական փոփոխություն են ուզում։ Որևէ ուժի հետ կուլիսային պայմանավորվածություն չունենք։ Երևան քաղաքում որևէ ուժ 50+ տոկոսի վստահություն չունի։ Քաղաքական տգիտություն է Հայաստանի գոյությունը պայմանավորել Արցախի գոյությամբ։ Իմ ձեռքերը մաքուր են. երբեք կոռուպցիոն գործընթացներում թաթախված չեմ եղել»,- նկատում է Նորայր Նորիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում