Radar Զրույց

Ինչպե՞ս եղավ, որ Նատալյա Արզաքանցյանն իր տեղը զիջեց Նելլի Հարությունյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar Զրույց» հաղորդաշարի շրջանակներում Երևանի փողոցներով շրջել և զրուցել ենք «Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանի հետ։

Նա անդրադարձել է իր և Նատալյա Արզաքանցյանի ծանոթության, քաղաքականություն մտնելու, «Ուժը հայրենյաց» կուսակցության կողմից առաջարկ ստանալու, իրավական համակարգում երկարամյա փորձի, նախընտրական ծրագրերի և հնարավոր հետընտրական գործընթացների մասին։

«Կարողանում եմ ճիշտ որոշումներ կայացնել, և այստեղ որևէ նոմինալ ներկայացում չկա։ Կոալիցիա կազմելուն հնարավոր կլինի անդրադառնալ ընտրություններից հետո։ Կողմ եմ ամեն տեսակի համագործակցությանը։ Ընտրությունների ընթացքից պարզ կլինի՝ ում հետ կբացառենք կոալիցիա կազմել։ Նատալիա Արզաքանցյանի հետ անձնապես ծանոթ չեմ եղել»,- նշում է Նելլի Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում