Radar Զրույց

«Ինչո՞ւ ես, որովհետև ամբողջ էությամբ նվիրված եմ Հայաստանին». Արտակ Զեյնալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar Զրույց» հաղորդաշարի շրջանակներում Երևանի փողոցներով շրջել և զրուցել ենք «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի հետ։ 

Նա պատմել է՝ ինչպես է համաձայնվել գլխավորել կուսակցության նախընտրական ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում, անդրադարձել է Երևանի խնդիրներին, խոսել անելիքներից, երևանցիների կորցրած ժամանակը ետ բերելու մասին իրենց հայտարարություններից, ինչպես նաև բացատրել, թե ինչու պետք է երևանցին իր քվեն հենց Արտակ Զեյնալյանին ու իր թիմին տա։

Խոսելով «Հանրապետություն» կուսակցության առաջին համարը զբաղեցնելու մասին՝ Արտակ Զեյնալյանը պատմեց, որ ինքնաբացարկ էի հայտնել, բայց, ի վերջո, ենթարկվել է մեծամասնության որոշմանը։ Ըստ նրա՝ ընտրված քաղաքապետը պետք է լինի այն հղումը, որի միջոցով բոլորը կապված կլինեն միմյանց. «Ապավինում եմ ինտելեկտուալ երևանցու կամքին։ Առաջնայինը Երևանի և երևանցու շահն է։ Մենք պետք է մեր օրինակով ցույց տանք, թե ինչպես է պետք խոսել, մտածել և գործել։ Մենք ոչ մեկի նկատմամբ թշնամաբար չենք տրամադրված։ 

Ինչու՞ ես, որովհետև ամբողջ էությամբ նվիրված եմ Հայաստանին։ Ես հաղթանակներին հասնելու ձևը գիտեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում